Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում անձինք, որոնք լիովին պատվաստված են քովիդի դեմ, կարող են փակ տարածքներում դիմակ չկրել


ԱՄՆ - Տեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի սրճարաններից մեկում, մարտ, 2021թ․
ԱՄՆ - Տեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի սրճարաններից մեկում, մարտ, 2021թ․

Միացյալ Նահանգներում այն անձինք, որոնք լիովին պատվաստված են COVID-19-ի դեմ, կարող են փակ տարածքներում դիմակ չկրել։ Մեղմվել է նաև սոցիալական հեռավորության պահպանման պահանջը՝ կրկին պատվաստումն անցածների համար։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նոր ուղեցույցը միաժամանակ ընդգծում է, որ որոշ մարդաշատ վայրերում` ավտոբուսներում, ինքնաթիռներում, գնացքներում, օդանավակայաններում և տարանցիկ այլ հանգույցներում, դիմակների կրման պահանջը դեռ կշարունակի մնալ ուժի մեջ։

Պատվաստման տեմպերով Ամերիկան առաջիններից է աշխարհում։ Բնակչության գրեթե կեսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ, վերջին շրջանում հիվանդացության նոր դեպքերը կտրուկ նվազել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG