Մատչելիության հղումներ

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 քաղաքացի


Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 581 հազար 93 քաղաքացի․ Ոստիկանությունն այսօր հրապարակել է ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը։

Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է մայիսի 30-ից` ընտրություններից 20 օր առաջ:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 27 քաղաքական ուժ՝ 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև այսօր՝ 18․00-ն: Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։

XS
SM
MD
LG