Մատչելիության հղումներ

Բաքուն համաձայն է սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Ռուսաստանի առաջարկին


Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը, արխիվ
Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը, արխիվ

Բաքուն համաձայն է Ռուսաստանի առաջարկին` Հայաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին, նախօրեին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ վարչապետերի նիստում:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ սահմանագծման հարցը լուծել կառուցողական ճանապարհով», - հայտարարել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը:

«Սահմանագծումը և սահմանազատումը տեխնիկական գործընթաց է, որը պետք է լուրջ միջազգային-իրավական հենք ունենա», - ընդգծել է նա:

Ասադովը նաև Ադրբեջանի հավատարմությունն է հայտնել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը, այդ թվում` «հետկոնֆլիկտային իրավիճակի կարգավորմանը և տարաձայնությունների լուծմանը դիվանագիտական ճանապարհով` նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների բարեխիղճ իրականացման համատեքստում»:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իր հերթին առաջարկել էր Բաքվին հայելային եղանակով ետ քաշել զորքերը և ռուս կամ`միջազգային դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում: Փաշինյանի առաջարկը հնչել է երեք օր առաջ, սակայն Ադրբեջանը մինչ այժմ դրան որևէ կերպ չի արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG