Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայանի մոսկովյան այցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր


Մայիսի 23-28-ը Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, հայտնում են նախարարությունից։

Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG