Միացյալ Նահանգների նախագահը կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տվյալների հարցով դիմել է երկրի հետախուզությանը։ Ջո Բայդենը 90 օր ժամանակ է տվել պարզելու համար՝ արդյոք չինական Ուհանում գտնվող լաբորատորիան առնչություն ունի COVID-19-ի առաջացման հետ։
Համավարակի հանգեցրած վիրուսի ծագման հարցով տեսակետները կիսվում են՝ մի մասը պնդում է, թե այն կենդանական ծագում ունի, մի մասը հակված է այն կարծիքին, որ վիրուսն արհեստական մշակման արդյունք է։
Բայդենի հայտարարությունը հաջորդում է The Wall Street Journal-ի հրապարակմանը, որի համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ Ուհանի վարակաբանության ինստիտուտի երեք աշխատակիցները 2019 թվականի նոյեմբերին կորոնավիրուսի ախտանիշներով հոսպիտալացվել էին։
Չինաստանը հերքել է վարակի մասին տեղեկատվությունը թաքցնելու մեղադրանքները։