Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 18-ին լրանում է նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը


Այսօր ժամը 18-ին լրանում է նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու վերջնաժամկետը և արդեն հայտնի կդառնա, թե քանի քաղաքական ուժ ու դաշինք է ցանկանում մասնակցել արտահերթ խորհրդարանակն ընտրություններին։

Երեկ որևէ ուժ իր ցուցակը դեռ հանձնաժողով չէր ներկայացրել։

Ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։

Ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների։ Քվեարկության նոր կարգ կգործի. ընտրատեղամասում քաղաքացին գրչի կարիք չի ունենա, կընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։ Ընտրատեղամասերի մեծ մասում կրկին տեսախցիկներ կտեղադրվեն։

XS
SM
MD
LG