Մատչելիության հղումներ

Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել


20 մետր բարձրությունից վայր ընկած ճոպանուղու վագոնը, Պիեմոնտի շրջան, Իտալիա, 23 մայիսի, 2021թ.
20 մետր բարձրությունից վայր ընկած ճոպանուղու վագոնը, Պիեմոնտի շրջան, Իտալիա, 23 մայիսի, 2021թ.

Իտալիայում քրեական գործ են հարուցել Մաջորեի լճի մոտակայքում ճոպանուղու վթարի կապակցությամբ:

Ողբերգական պատահարի հետևանքով զոհվել է 14 մարդ, 1 երեխա ծանր վնասվածք է ստացել:

Զոհվածների թվում են եղել հինգ իսրայելցիներ, ովքեր Իտալիա են մեկնել ազգականներին տեսակցելու համար: Ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 5 տարեկան երեխան նույնպես այդ ընտանիքից է:

Մաջորեի լճի ափից Մոտարոնե լեռան գագաթ տանող ճոպանուղու ճապանը կտրվել է, ինչի հետևանքով վագոններից մեկը 20 մետր բարձրությունից վայր է ընկել:

Տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են Տուրինի հիվանդանոց: Վթարի ստույգ պատճառը դեռ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG