Մատչելիության հղումներ

Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել


Իտալիա - Որոնողա-փրկարարական աշխատանքները վթարի վայրում, 23-ը մայիսի, 2021թ.

Ինը մարդ է զոհվել կիրակի օրը Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով։

Ալպերում գտնվող այդ ճոպանուղին, որի խցում գտնվում էր 11 անձ, միացնում է Լագո Մաջորե լճի ափն ու Մոնտերոնե լեռը։

Փրկվածները երկու մանկահասակ երեխաներ են, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, հաղորդվում է միայն, որ սա ճոպանուղու առաջին երթուղին էր հակահամաճարակային սահմանափակումների չեղարկումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG