Մատչելիության հղումներ

Վերջին երկու օրերին Սյունիքում իրավիճակը գրեթե նույնն է, փոփոխություն չկա


Արդեն 10 օրից ավելի է, ինչ ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքում են՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահամանամերձ դարձած համայնքների մոտ։

Սյունիքում իրավիճակը նույն է, վերջին երկու օրերին գրեթե ոչ մի փոփոխություն չի եղել։ Մարդկանց համար իրավիճակն արդեն սովորական է դարձել։ Մարդիկ փոքր ինչ տագնապած են Սև լճի Խոզնավար համայնքում․ գյուղը գրեթե չորս կողմից ադրբեջանցիների դիրքերով է շրջապատված։ Մյուս գյուղերում թեև անհանգստություն կա, բայց մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաված։ Հույսը չեն կորցնում, որ ադրբեջանցիները հետ կգնան։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից թեև պնդում են, որ ադրբեջանցիները Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ են, այդուհանդերձ արբեջանցի երեք տասնյակ զինվորականների հաջողվել էր անցած շաբաթ կրկին հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ հայտնվելով Սև լճի տարածքում։

Հայաստանի ռազմական գերատեսչությունից երեկ հաղորդեցին, որ նրանց մի մասը վերադարձել է ելման դիրքեր՝ չմանրամասնելով, թե մասնավորապես խոսքը որ ուղղությունների մասին է։

Բանակցությունները փաստացի փակուղում են, հիշեցնենք, մայիսի 19-ին դրանք պետք է վերսկսվեին, սակայն, ինչպես հայկական կողմն է հաղորդում, ադրբեջանական կողմն այդ բանակցություններին չէր ներկայացել։ Որևէ տեղեկություն բանակցությունների վերսկսման մասին պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG