Մատչելիության հղումներ

Արցախում երեկ հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք՝ 27 թեստավորումից


Մայիսի 22-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 529 քաղաքացու հետազոտություն, որից 862-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 24 հազար 981 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 746 դեպք:

XS
SM
MD
LG