Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 104 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք 


Արցախում մայիսի 18-ին կատարվել է 104 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 332 քաղաքացու հետազոտություն, որից 854-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 738 դեպք, կատարվել է 24 հազար 784 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG