Բելառուսական բանտում մահացել է ընդդիմադիր գործիչ Վիտոլդ Աշուրոկը։ 50-ամյա քաղաքական գործչի հարազատների փոխանցմամբ՝ մահվան պատճառը սրտային խնդիրներն են։
Աշուրոկը հունվարին հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել՝ անցած տարվա օգոստոսից ի վեր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով Բելառուսի տարբեր քաղաքներում շարունակվող բողոքի ցույցերին մասնակցելու համար։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ոստիկանի դեմ բռնության կիրառման։ Նրա դատավարությունը անցել է փակ դռների ետևում, իշխանությունները նման որոշումը պայմանավորել են «պետական անվտանգության սպառնալիքների» առկայությամբ։