Ադրբեջանը միջազգային դերակատարներին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող ենք խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու փորձերին, հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրախորհրդի նախարարների կոմիտեի այսօվա նիստում։
«Միջազգային հանրությունը, այդ թվում Եվորպայի խորհուրդը, պետք է շարունակեն համոզել Հայաստանին զերծ մնալ ռևանշիզմից ու Ադրբեջանի հանդեպ ատելությունից և օգտվել տարածաշրջանում ամուր խաղաղություն, համագործակցություն հաստատելու և զարգանալու այս բացառիկ հնարավորությունից։ Մենք նաև հույս ունենք, որ միջազգային դերակատարները զերծ կմնան ցանկացած քայլից, որը կարող է խարխլել դրական, բայց փխրուն այս գործընթացը», - ասել է Բայրամովը։
Թե կոնկրետ ում է ուղղված այդ կոչը, Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։