Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում զորավարժությունների կմասնակցեն


Թուրք-ադրբեջանական զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Anatolian Phoenix-2021 զորավարժություններին, որոնք մեկնարկելու են առաջիկա երկուշաբթի օրը թուրքական Քոնյա քաղաքում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարժանքները կշարունակվեն տասն օր՝ ռազմաօդային և ռազմածովային ուժերի ներգրավմամբ։

Anatolian Phoenix-ը անցկացվում է արդեն ավելի քան տասը տարի՝ Անկարայի հովանու ներքո։ Նախկինում թուրքական բանակից բացի դրանց մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի զորամիավորումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG