Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԱԳ նախարար. «Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք»


Գերմանիայի և Իսրայելի արտգործնախարարներ Հեյկո Մաասը և Գաբի Աշկենազին այցելել են Գազայից արձակված հրթիռի պայթյունից տուժած հրեական թաղամաս, Պետախ Տիկվա, 20 մայիսի, 2021թ.

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Իսրայելում՝ Բեն Գուրիոնի միջազգային օդակայանում ասել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք:

«Մենք միշտ ընդգծել ենք, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք, և Իսրայելը հիմա հենց դա է անում: Դա ներառում է Իսրայելին սպառնացող թիրախներին կանխարգելիչ հարվածներ հասցնելու, վտանգը չեզոքացնելու և ապագա գրոհները կասեցնելու իրավունք: Այս առումով Իսրայելի գործողությունները համարում ենք ինքնապաշտպանություն»,- ասել է Մաասը:

Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազին Մաասին շնորհակալություն է հայտնել Գերմանիայի այդ դիրքորոշման և Իսրայելին փորձության ժամին սատարելու համար:

«Իմ լավ բարեկամ և գործընկեր Հեյկո Մաաս, շնորհակալ եմ Իսրայել այցելելու և մեզ ձեր համերաշխությունը հայտնելու համար»,- ասել է Գաբի Աշկենազին:

Մայիսի 10-ին մեկնարկած իսրայելա-պաղեստինյան ռազմական առճակատման ընթացքում սպանվել է առնվազն 228 պաղեստինցի և 12 իսրայելցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG