Մատչելիության հղումներ

Փաշինյանը խոստանում է երեկոյան մանրամասներ հրապարակել


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ խոստանում է երեկոյան մանրամասներ հրապարակել «իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակների» գործունեության վերաբերյալ:

Փաշինյանը մասնավորապես գրել է․ - «Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը եւ գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավելեւս այն մտքից, որ կառավարության գործողություններում չկա եւ չի կարող լինել որեւէ դավադրություն, գաղտնի պայմանավորվածություն, փաստաթղթեր ու հոդվածներ:

Ավելի մանրամասն՝ այսօր երեկոյան: Բոլոր մանրամասները՝ այսօր երեկոյան»:

Այսօր կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, խոսեց նաև համացանցում հաճախ հայտնվող աշխատանքային թղթերից՝ ոչ պաշտոնական խողովակներով տարածվող՝ մտահոգություն հայտնելով, որ դրանք կարող են ստացված լինել Ադրբեջանից։ «Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ», - հայտարարեց Փաշինյանը։

XS
SM
MD
LG