Այսօրվանից Ֆրանսիայում մեղմացվել է Covid 19-ի համաճարակի հետևանքով կյանքի կոչված սահմանափակումների զգալի մասը։
Գրեթե կես տարի տևած դադարից հետո երկրի ողջ տարածքում կրկին դռներն են բացել կինոթատրոնները, առևտրի կենտրոնները և թանգարանները, աշխատանքն են վերսկսել բացօթյա ռեստորաններն ու սրճարանները։
Հակահամաճարակային սահամանփակումների վերացումից հաշված րոպեներ անց Փարիզի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկն են այցելել երկրի նախագահ Էմանյուել Մակրոնը և վարչապետ Ժան Կաստեքսը։
«Համաճարակը դեռ չի ավարտվել։ Սա հակահամաճարակային սահմանափակումների աստիճանական թուլացման ևս մեկ փուլն է։Մենք դրան դիմել ենք գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում», - նշել է Ֆրանսիայի նախագահը։