Մատչելիության հղումներ

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Արման Բաբաջանյանը


«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը կգլխավորի Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը․ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել է դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակը։

Ըստ այդմ՝ երկրորդը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Մայիսի 18-ին Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին:

XS
SM
MD
LG