Արցախում մայիսի 17-ին կատարվել է 50 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 332 քաղաքացու հետազոտություն, որից 854-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 738 դեպք, կատարվել է 24 հազար 784 թեստավորում: