Մատչելիության հղումներ

Իսրայելի օդուժը գիշերը մեծածավալ հարվածներ է հասցրել Գազայի հատվածին


Գազայի հատված - Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում Գազա քաղաքին, 17-ը մայիսի, 2021թ․
Գազայի հատված - Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում Գազա քաղաքին, 17-ը մայիսի, 2021թ․

Իսրայելի օդուժը այս գիշեր մեծածավալ հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, տեղից Reuters-ի թղթակիցը հաղորդում է, որ արձակվել է ավելի քան 100 հրթիռ։

Իսրայելական զինուժը պնդում է, թե հարվածների հետևանքով սպանվել են զինյալ խմբավորումների մի քանի առաջնորդներ, շարքից դուրս են եկել ռազմավարական նշանակության օբյեկտներ։

«Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչը Reuters-ի հետ զրույցում հաստատել է, որ հրամանատար Հուսամ Աբու Հարբեեդը անցած գիշեր սպանվել է:

Մեկ շաբաթ է՝ տեղում արյունահեղությունը չի դադարում, վերջին տվյալներով՝ պաղեստինյան կողմում սպանվել է 200, իսրայելական կողմում՝ 10 մարդ։

Իրավիճակը երեկ քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ կողմերը միմյանց են մեղադրել վերջին լարվածության համար։

XS
SM
MD
LG