Մատչելիության հղումներ

Պաղեստինը հորդորում է Էրդողանին զուգահեռներ չտանել իսրայելա-պաղեստինյան լարվածության ու Ղարաբաղի միջև


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Պաղեստինը հորդորում է Թուրքիայի նախագահին զուգահեռներ չտանել իսրայելա-պաղեստինյան վերջին լարվածության ու Լեռնային Ղարաբաղի միջև, ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ռուսաստանում Պաղեստինի Ինքնավարության դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի նախագահի հայտարարությունները Երուսաղեմի, պաղեստինյան հարցի և Պաղեստինին աջակցելու մասով։ Բայց մենք չէինք ցանկանա այս հարցը խառնել ղարաբաղյան թեմային։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ Թուրքիայի հետ», - ասել է պաղեստինցի դեսպանը։

Անցած շաբաթավերջին Թուրքիայի նախագահը խոստացել էր աջակցել պաղեստինցիներին այնպես, ինչպես Ադրբեջանին էր աջակցում Ղարաբաղյան վերջին պատերազմում։ Ռեջեփ Էրդողանը նաև զրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջարկելով միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել այդ տարածաշրջան՝ պաղեստինցիներին պաշտպանելու համար։

XS
SM
MD
LG