Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը համագումար է անցկացնում


Հայ ազգային կոնգրեսը համագումար է անցկացնում: Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շեշտեց` համագումարն անցկացվում է Հայաստանի համար օրհասական օրերին: «Մեր պետությունը կանգնած է մահացու սպառնալիքների առջև, իսկ մեր պետության թուլացման ավելի վառ ապացույց, քան այն, ինչ կատարվում է այս մի քանի օրվա մեջ, ուղղակի հնարավոր չէ», - ասաց Զուրաբյանը` խոսելով ադրբեջանական առաջխաղացման մասին Հայաստանի Հանրապետության տարածք երեք ուղղություններով:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունը այսօր, ըստ ամենայնի, կհայտարարի` հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է, թե ոչ, և եթե մասնակցելու է, ապա ինչ ձևաչափով:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել երեք նախկին նախագահներով մեկ դաշինքով ընտրություններին մասնակցելու առաջարկով, ինչը մերժել էին և՛ Ռոբերտ Քոչարյանը, որը ընտրություններին մասնակցում է «Վերածնվող Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների դաշինքով, և՛ Սերժ Սարգսյանը, որի նախագահած Հանրապետականն էլ դաշինք է կազմել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիքի» հետ:

XS
SM
MD
LG