Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սիրոջիդին Մուխրիդդինի և Ստանիսլավ Զասի հետ


Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ հեռախոսազրույցները կայացել են ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG