Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են տիրող իրավիճակը


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ:

Երեկ օրվա ավարտին հայտնի դարձավ, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա:

Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, թե Երևանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:

XS
SM
MD
LG