Մատչելիության հղումներ

Կոլումբիայում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները արդեն երեք շաբաթ շարունակվում են


Կոլումբիայում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները արդեն երեք շաբաթ չեն դադարում, չնայած երկրի նախագահի երկխոսության կոչերին։ Երեկ երեկոյան մայրաքաղաք Բոգոտայում բողոքի երթի էին դուրս եկել արհմիությունների, ուսանողների ու թոշակառուների խմբերը։

Անցած գիշերը ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, դուրս գալով Կոնգրեսի շենքից, արցունքաբեր գազ ու հատուկ միջոցներ են կիրառել հրապարակում հավաքված հազարավոր ցուցարարների դեմ։ Ցուցարարները, հեռանալով հրապարակից, իրենց ճանապարհին ջարդուփշուր են արել ապակե ցուցափեղկերը։

Երկրի նախագահ Իվան Դուկեն քաղաքացիներին կոչ է արել մերժել բռնություններն ու ցուցարարների ու ոստիկանների հանդեպ ունեցած նախատիպային պատկերացումները։

Ապրիլի վերջերից սկսված բողոքի ակցիաների մասնակիցները կառավարությունից պահանջում էին հրաժարվել հարկային փոփոխությունների ծրագրից։ Հետագա օրերին նրանց պահանջներն ընդլայնվեցին՝ առաջ քաշվեցին սոցիալական այլ պահանջներ ու ոստիկանների գործողությունները դատապարտող հայտարարություններ։

Կոլումբիայի նախագահը երկխոսության կոչ էր արել, սակայն ցուցարարներից շատերը չեն հավատում կառավարության խոստումներին։ Արհմիությունների և ուսանողների առաջնորդների հետ բանակցությունները դեռևս արդյունք չեն տալիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG