Մատչելիության հղումներ

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով զոհերի թիվն աճում է


Իսրայելական օդուժի հարվածների հետևանքով ավերածություններ Գազա քաղաքում, 13-ը մայիսի, 2021թ․

Իսրայելն ու պաղեստինյան «Համաս» խմբավորումը շարունակում են հրթիռակոծությունները, աճում է զոհերի թիվը։

Այսօր առավոտյան Իսրայելի օդուժի հարվածներից Գազայում ևս մեկ բնակելի շենք է փլուզվել։ Պաղեստինյան կողմը հաղորդում է, որ վերջին երեք օրվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի։

Իսրայելական կողմում 7 մարդ է զոհվել։ Իսրայելի օդը պաշտպանում է «Երկաթե գմբեթ» կոչվող հակաօդային պաշտպանության համակարգը, որը ոչնչացնում է պաղեստինյան հրթիռների մեծ մասը։ Իսրայելական բանակի տվյալներով՝ Գազայի հատվածից ավելի քան 1500 հրթիռ է արձակվել Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ։

XS
SM
MD
LG