Մատչելիության հղումներ

Ադրբեջանը քառօրյա զորավարժություններ կանցկացնի՝15 հազար զինվորականի մասնակցությամբ


Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

«Ադրբեջանը մայիսի 16-20-ը օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի, որոնց կմասնակցի 15 հազար զինվորական», - հաղորդում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ քառօրյա զորավարժություններում ներգրավվելու է շուրջ 300 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 400 հրթիռահրետանային կայանք, 50 միավոր ռազմական ավիացիա՝ այդ թվում անօդաչու թռչող սարքեր։

«Զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու զորքերի վերախմբավորմանը։ Զորախաղերին մասնակցող ստորաբաժանումները նաև անօրինական զինված խմբավորումների սադրանքները կանխելուն և ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված առաջադրանքներ են կատարելու», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG