Մատչելիության հղումներ

Թուրքիան և Սաուդյան Արաբիան քննարկում են երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում իր պաշտոնակից արքայազն Ֆայսալ բին Ֆարհանի հետ քննարկել է Անկարայի և Էր-Ռիյադի հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները ճգնաժամում էին հայտնվել 2018-ի աշնանը՝ Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի (Խաշոգջի) սպանությունից հետո։ Բացի այդ Սաուդյան Արաբիայի իշխանությունները քննադատում էին Անկարային՝ Էր-Ռիյադի հետ հակամարտության մեջ գտնվող Քաթարին աջակցելու համար։

«Մենք շատ բաց և ազնիվ երկխոսություն ունեցանք՝ քննարկելով այն քայլերը, որ հնարավոր կլինի ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Անդրադարձանք նաև մի շարք խնդրահարույց թեմաների և դրանց լուծման ուղիներին», - հայտարարում է Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ իր սաուդցի պաշտոնակից արքայազն Ֆայսալին առաջարկել է բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Թուրքիայի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG