Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա:
Նախարարությունն առաջարկել է նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Նախարարությունը նաև կոչ է արել բացառել որևէ դրամահավաք, որի վերաբերյալ արդեն ստացել է համապատասխան ահազանգեր:
Ըստ հաղորդագրության՝ նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: