Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան գործով կալանավորվել է ծառայակիցը


Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով իրականացված քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ին մեղադրանք է առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, հայտնում է ՔԿ-ն:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ծառայակցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մայիսի 4-ի երեկոյան գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG