Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը


Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի քրեական գործով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, հայտնում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով երեկ երեկոյան գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG