Մատչելիության հղումներ

Արաքչիի խոսքով` ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցների մեծ մասը


Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին Վիեննայում, Ավստրիա, 7 մայիսի, 2021թ.

Միացյալ Նահանգները պատրաստ է չեղարկել Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասը, այսօր պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի միջուկային հարցերով բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին։

Բարձրաստիճան դիվանագետը միաժամանակ պնդել է, որ առաջարկված քայլերն Իրանի համար բավարար չեն, և Թեհրանը ցանկանում է ավելին ստանալ։ «Բանակցությունները կշարունակվեն, քանի դեռ մենք չենք հասել մեր առջև դրված բոլոր նպատակներին»,-ասել է Արաքչին։

Այսօր գերտերությունների և Իրանի դիվանագետները Վիեննայում արդեն չորրորդ հանդիպումն են անցկացնում, որոնց նպատակն է վերականգնել 2015-ի գործարքը։ Միջուկային այդ համաձայնագրով Իրանը պարտավորվել էր սահմանափակել ուրանի հարստացումը՝ արևմտյան պատժամիջոցների աստիճանական չեղարկման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, 2018-ին միակողմանիորեն դուրս էր եկել գործարքից, վերականգնել տնտեսական սահմանափակումները, ինչին ի պատասխան` Թեհրանը ուրանի հարստացումը հասցրել էր աննախադեպ բարձր ցուցանիշների։

XS
SM
MD
LG