Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն հաստատում է, որ ընտրություններում Քոչարյանի և «Վերածնվող Հայաստանի» հետ հանդես կգա դաշինքով


ՀՅԴ անդամներ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը և Արթուր Խաչատրյանը, արխիվ

Հայ հեղափոխական դաշնակցությունը հաստատում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությունը, որ ընտրություններին կմասնակցեն դաշինքով, որը կգլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին տեսաուղերձի միջոցով հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի կողմից տրված լիազորությունների շրջանակում, տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ ունեցած քննարկումների արդյունքում անհրաժեշտ է համարել առաջիկա խորհրդարանական հնարավոր ընտրություններին մասնակցել միասնական ճակատով։

Հիմք ընդունելով ներկա քաղաքական իրավիճակին տրված գնահատականները, ճգնաժամը հաղթահարելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու փորձը, ինչպես նաև Հայաստանի ապագայի տեսլականի ընդհանրությունները՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես գալ դաշինքով», - ասված է հայտարարության մեջ:

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ևս քիչ ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ:

Շուրջ մեկ շաբաթ առաջ էլ Հանրապետական կուսակցությունն ու Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքը» հայտարարեցին դաշինքով նախատեսվող ընտրություններին մասնակցելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG