Մատչելիության հղումներ

«Վերածնվող Հայաստան»-ը հայտարարում է ընտրություններին ՀՅԴ-ի հետ դաշինքով մասնակցելու մասին՝ Քոչարյանի գլխավորությամբ


«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցություն հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ հաշվի է առնվել «Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը»:

Կուսակցությունը գլխավորում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Երկրորդ նախագահը, հիշեցնենք, խոսել էր դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին, որը հենց ինքն էլ գլխավորելու է, բայց այդպես էլ չէր հստակեցրել՝ որ ուժերի նախընտրական ցուցակով է գնալու առաջիկա արտահերթին։ Մամուլը գրում էր՝ Դաշնակցության ու Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանի» հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG