Մեքսիկայի նախագահ Անդրես Օբրադորը լիարժեք հետաքննություն է խոստացել Մեխիկոյի մետրոպոլիտենի մահաբեր վթարի պատճառներն ամբողջությամբ բացահայտելու համար։ Մամուլի ասուլիսում նա հայտնել է, որ հետաքննությանը ներգրավվելու են նաև օտարերկրացի մասնագետներ։
Անցած երկուշաբթի վերգետնյա էստակադայի փլուզման հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, 79 մարդ վիրավորվել է։ Մեխիկոյի մետրոպոլիտենը կառուցվել է 1969 թվականին, հիմա այն 12 գիծ ունի, և օրական երթուղիների թիվը կարող է հասնել 5 միլիոնի։ Երկարատև շահագործումն ու տեխնիկական անբավարար սպասարկումը վթարների ռիսկեր են ստեղծել։
Մեխիկոյի մետրոպոլիտենի պատմության մեջ սա ամենաողբերգական վթարն էր, երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել։