Մատչելիության հղումներ

Արցախում մայիսի 4-ին կատարվել է 99 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք 


Արցախում մայիսի 4-ին կատարվել է 99 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 67 հազար14 քաղաքացու հետազոտություն, որից 802-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 686 դեպք, կատարվել է 24 հազար169 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG