Մատչելիության հղումներ

Արցախում մայիսի 4-ի դրությամբ պատվաստվել է 89 քաղաքացի


Արցախում մայիսի 4-ի դրությամբ պատվաստվել է 89 քաղաքացի, որից 74-ը՝ երեկ քաղաք Ստեփանակերտում, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը նշում է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կողմից Արցախին տրամադրվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15 հազար չափաբաժին, որով կպատվաստվեն 7 հազար 500 քաղաքացի:

Առաջին փուլում ընդգրկված են 65 տարեկան և բարձր տարիքի, 16-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, իսկ երկրորդ փուլում՝ ուսուցիչները, ոստիկանության և այլ պետական համակարգերի աշխատակիցները:

Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում։ Նախարարությունը ընդգծում է, որ պատվաստումները իրականացվում են երկու դեղաչափով 21 օր ընդմիջումով: Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG