Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահը քննարկել են ՀՀ-ում շախմատի զարգացման հեռանկարները


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին:

Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ մտքեր են փոխանակվել Հայաստանում շախմատի զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են ՀՀ-ի շախմատային հարուստ ավանդույթներն ու դրանք պահպանելու և զարգացնելու կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի հետ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG