Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 3-ի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ:
Ծառայողական քննության ընթացքում նրա ծառայողական պարտականությունների կատարումը կկասեցվի, իսկ քննություն անցկացնելու և վարելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ։
Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում