Մյանմայում երեկ տեղի ունեցած բախումներում սպանվել է առնվազն 8 ցուցարար, զոհերի և վիրավորների ստույգ թիվը զինվորականները չեն հայտնում:
Երեկ բողոքի համակարգված ակցիաներ են տեղի ունեցել Մյանմայի տարբեր քաղաքներում:
Զինվորական խունտայի դեմ ցույցեր կազմակերպող ակտիվիստներն իրենց շարժումն անվանել են «Մյանմայի գարնանային հեղափոխություն»:
Մյանմայում փետրվարի 1-ին բանակը հեղաշրջում է իրագործել և կալանավորել է երկրի քաղաքացիական ղեկավարներին ու մեկ տարով արտակարգ դրություն է հայտարարել:
Բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է առնվազն 759 ցուցարար, հազարավոր մարդիկ ձերբակալվել են:
Միջազգային համայնքը խստորեն դատապարտել է հեղաշրջումը և պահանջել է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: