Մատչելիության հղումներ

Մյանմայում շարունակվում են բողոքի ցույցերը իշխանությունը զավթած զինվորականների դեմ


Մյանմա - Մարտի 29-ի բողոքի ցույցը Մոնիվայում

Մյանմայում, չնայած ցուցարարների շարքերում զոհերի թվի աճին, շարունակվում են բողոքի ցույցերը ռազմական հեղաշրջման դեմ։

Անվտանգության ուժերի կողմից փետրվարի սկզբից մինչև հիմա ավելի քան 500 ցուցարար է սպանվել։

Երկրի հարավում գտնվող Լաունգլոն քաղաքում այսօր ևս բողոքի ակցիա է անցկացվել։ Հարյուրավոր մարդիկ երթ են անցկացրել` պահելով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Չժիի լուսանկարը։ Նա ու հարյուրից ավելի պետական ու քաղաքական գործիչներ ձերբակալվել են փետրվարի 1-ին, երբ զինվորականները ռազմական հեղաշրջման միջոցով վերցրեցին իշխանությունը։

Միջազգային հանրությունը դատապարտել է Մյանմայի ռազմական հեղաշրջումը և զինվորականների բռնաճնշումները ցուցարարների հանդեպ։

XS
SM
MD
LG