Մատչելիության հղումներ

«Ժառանգության» հիմնադիրն ափսոսանք է հայտնում Դիլբարյանի հրաժարականի առնչությամբ


«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգության» հիմնադիր, կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ափսոսանք է հայտնում կուսակցության ղեկավար Նարինե Դիլբարյանի հրաժարականի կապակցությամբ։

«Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:

Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են և՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում», - հայտարարում է Հովհաննիսյանը։

«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչև հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:

Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն:

Res ipsa loquitur», - ամփոփում է Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգության» ղեկավար Նարինե Դիլբարյանը նախօրեին Ֆեյսբուքում գրառմամբ հայտնել էր անդամակցությունը դադարեցնելու իր որոշման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG