Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 38 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք


Արցախում երեկ կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսով այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարի կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6565 քաղաքացու հետազոտություն, որից 789-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Իսկ ընդհանուր առմամբ հաստատվել է հիվանդության 2673 դեպք: Կատարվել է 24 հազար 20 թեստավորում:

XS
SM
MD
LG