Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվել է մոտ 151 միլիոն մարդ


Բնակիչների պատվաստման կնտրոն, Սոֆիա, Բուլղարիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով ախտահարված մարդկանց ընդհանուր թիվը մայիսի 2-ի առավոտյան դրությամբ կազմել է 150 միլիոն 990 հազար մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից համավարակի ընթացքում մահացածների թիվը գերազանցել է 3 միլիոն 170 հազարը:

Շաբաթ օրը գրանցվել է 870 հազար 405 նոր ախտահարում, մահացել է 14 հազար 661 հիվանդ:

Հնդկաստանում վարակվածների թիվն այսօր առավոտյան կազմել է 19 միլիոն 557 հազար 457: Անցած 24 ժամում վարակվել է 392 հազար 488 մարդ, COVID-19 հիվանդությունից Հնդկաստանում մահացել է ավելի քան 215 հազար 542 մարդ:

Միացյալ Նահանգներում վարակվածների թիվը գերազանցել է 32 միլիոն 380 հազարը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մայիսի 1-ի երեկոյան դրությամբ մահացել է 576 հազար 718 հիվանդ:

XS
SM
MD
LG