Մատչելիության հղումներ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կրճատում է հյուպատոսական ծառայությունները


Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Մայիսի 12-ից Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կրճատում է հյուպատոսական ծառայությունները: Դիվանագիտական առաքելությունը տեղեկացրել է, որ կսպասարկի միայն հրատապ խնդիրներ ունեցող ԱՄՆ քաղաքացիներին և Ամերիկա ներգաղթող այն անձանց, որոնք կյանքի, առողջության լրջագույն խնդիրներ ունեն, կամ՝ որոնց փաստաթղթերի ժամկետները սպառվում են։

Դեսպանատունը նշել է, որ հարկադրված է գնալ այդ քայլին․ ըստ պաշտոնական հայտարարության, Ռուսաստանի կառավարությունը ծանուցել է այն դրույթի վերանայման մտադրության մասին, ըստ որի՝ ամերիկյան դեսպանատունը կարող է այնքան այլազգիների վերցնել աշխատանքի, որքան կցանկանա։ «Ցավում ենք, որ Ռուսաստանի կառավարության քայլերը ստիպել են մեզ 75 տոկոսով կրճատել հյուպատոսության աշխատակիցների թիվը», - հայտարարել է ամերիկյան դեսպանատունը։

Գերտերությունների հարաբերությունները սրվել են ամիսներ առաջ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու, ամերիկյան կառույցների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG