ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանն Իսրայելում կբացի առևտրային ներկայացուցչություն, որը կունենա դիվանագիտական կարգավիճակ: Բացի այդ, Ադրբեջանը կբացի նաև զբոսաշրջության զարգացման պաշտոնական կենտրոն: Այդ մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը:
Իսրայելի և Ադրբեջանի պաշտոնյաները հարցը քննարկել և համաձայնության են եկել տեսակապի ձևաչափով բանակցություններում, որոնց ընթացքում Իսրայելի պատվիրակությունը ղեկավարել է արտաքին գործերի նախարար Աբի Աշկենազին, իսկ ադրբեջակական պատվիրակությունը ղեկավարել է էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը:
Աշկենազին ասել է, որ «Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է, բարեկամը և էներգակիրների ամենախոշոր մատակարարը»․ - «Մենք կշարունակենք զարգացնել և ընդարձակել Ադրբեջանի հետ այդչափ կարևոր հարաբերությունները»։
Ադրբեջանը և Իսրայելը դիվանագիտական կապեր են հաստատել 1992 թվականին, սակայն Ադրբեջանն Իսսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն չի ունեցել:
Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունն Ադրբեջանում բացվել է 1993 թվականին: