Մատչելիության հղումներ

Նարեկ Մկրտչյանը նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, Տաթևիկ Ստեփանյանը՝ տեղակալ


Վարաչպետի այսօրվա որոշումներով՝ Տաթևիկ Ստեփանյանն ազատվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Նարեկ Մկրտչյանը:

Այսօր ավելի վաղ վարչապետը մեկ այլ որոշում է ընդունել, համաձայն որի Տաթևիկ Ստեփանյանը նշանակել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

Որոշումների տեքստերը տեղադրված են Կառավարության e-gov.am կայքում։

Ապրիլի 23-ին Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ դադարեցնում է պաշտոնավարումը որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից։ Նախագահ Արմեն Սարգսյանն էլ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկը, նույն օրը ստորագրեց նրա ազատման հրամանագիրը։

Փաշինյանի ապրիլի 23-ի որոշմամբ՝ Մեսրոպ Առաքելյանին փոխարինում է Տաթևիկ Ստեփանյանը։

XS
SM
MD
LG