Մատչելիության հղումներ

ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են փոխգործակցությունը


Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները:

Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:

Անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացնում են, որ անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին` այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը:

Նիկոլայ Պատրուշևը կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, նա նաև ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021 – 2022 թթ. համագործակցության պլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG