Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը Վատիկանը իդեալական վայր է համարում Պուտինի հետ հանդիպման համար


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկում է իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպել Վատիկանում։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է իտալական Repubblica թերթում այսօր հրապարակված հարցազրույցում։

Վատիկանի դիվանագիտական աղբյուրները, սակայն, նշել են, որ Զելենսկու այս հայտարարությունը իրենց հետ որևէ կերպ համաձայնեցված չէ։

«Մոսկվան ևս Վատիկանում հանդիպում անցկացնելու հրավեր չի ստացել», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

XS
SM
MD
LG