Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել  հարձակումը, հայտարարում է Զելենսկին


Ուկրաինանի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է Խերոսնի մարզում տեղակայված զորքերի զինծառայողների հետ, 27-ը ապրիլի, 2021թ․

Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել հարձակումը։ Նախօրեին, Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզուն սահմանակից շրջաններ այցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այցի ընթացքում նա շփվել է Խերսոնի մարզում՝ Ղրիմի վարչական սահմանի երկայնքով տեղակայված ուկրաինական ստորաբաժանումների զինծառայողների հետ։

«Առաջնագծում գտնվող ստորաբաժանումների, ինչպես նաև պահեստազորի զինծառայողների կարողությունների ստուգումը շատ կարևոր է։ Խոսքը նաև զորքերի տեխնիկական կարողությունների և զինվորականների հոգեվիճակի մասին է։ Թեև [ռուսական] զորքերը սկսել են հետ քաշվել, այնուհանդերձ, մեր ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի վերադառնալ սահմանների պաշտպանությանը», - հայտարարում էր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի այցը երկրի հարավային շրջաններ մեկնարկել է ռուսական զորքերի՝ Ուկրաինայի սահմանից հետքաշմանը զուգահեռ։

XS
SM
MD
LG